ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա»,- Facebook-ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ի առավոտվա դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 937 է, բուժվել է 138 մարդ, փաստացի բուժվում են 777–ը, մահվան ելքերը 11–ն են։
Աշխարհում ավելի քան 1.6 միլիոն մարդ վարակված է կորոնավիրուսով