ՌԱԴԻՈ

Ռոբերտ Քոչարյանի գործում առկա է անմարդկային վերաբերմունք. ևս 1 միջնորդություն կներկայացվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հայտարարությանը։
Sputnik
Ռոբերտ Քոչարյանի գործում առկա է անմարդկային վերաբերմունք. ևս 1 միջնորդություն կներկայացվի

Արամ Օրբելյանի փոխանցմամբ` դատավորի թերթիկի ժամկետը կերկարացվի, թե ոչ, էական նշանակություն չունի։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի տեսանկյունից խնդիրն այն  է, որ կա խափանման միջոցի հետ կապված միջնորդություն, ինչն առավել հրատապ է այս վիճակում, քանի որ առկա է անմարդկային վերաբերմունքի հետ կապված հարց։ Այսինքն` պահման պայմանների առթիվ պետք է հաշվի առնվի կորոնավիրուսի հետ կապված զարգացումները։    

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ անգամ է դիմել ՄԻՊ-ին

«Աննա Դանիբեկյանը կվերադառնա աշխատանքի, շատ լավ, իրեն առողջություն, բայց դա չի նշանակում, որ խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մինչ այդ պետք է չքննվեն։ Դանիբեկյանը կվերադառնա, որից հետո նիստ կնշանակի ենթադրաբար 18–ին, 19–ին կամ 20–ին։ Արդյունքում ստացվում է, որ անձը գտնվում է անազատության մեջ, նրա ազատության հետ կապված հարցը քննարկվել է շուրջ հինգ ամիս առաջ, և փաստացիորեն այս միջնորդությունը քննության առարկա չի դառնում, թեև արդեն իսկ ներկայացվել է»,– նշում է փաստաբանը։

Արամ Օրբելյանի տեղեկացմամբ` երբ տիկին Դանիբեկյանը գնում էր արձակուրդ, ասաց, որ եթե կան միջնորդություններ, կարող են դրանք ներկայացնել, ըստ այդմ` Աննա Դանիբեկյանը վիրահատվելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը վերանայեր։

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից

«Նման դեպքերում դատավորը կարող է ապահովել, որ հրատապ միջնորդությունները քննեն այլ դատավորներ, մանավանդ որ Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումը նախատեսում է առանձին միջնորդությունը վերամակագրելու հնարավորություն և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Սահմանադրությամբ սահմանված իրավունքները գործում են անմիջականորեն»,– նշում է փաստաբանը։

Պաշտպանի կարծիքով` եթե նույնիսկ իրավական սահմանումներ չլինեն, պարտավոր են ապոհվել այնպիսի կառուցակարգ, որպեսզի խափանման միջոցի փոփոխության հարցը վերանայելու խնդիրը չմնա պայմանականորեն ասած առանց դատավոր։

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը տեղեկացնում է, որ այսօր կներկայացվի ևս մեկ միջնորդություն կապված կորոնավիրուսից բխող իրավիճակի հետ, և ուշադրություն է հրավիրում այն կարևոր հանգամանքի վրա, որ անկախ նրանից` միջնորդություն կներկայացվի, թե ոչ, տեսանելի է այնպիսի դատական պրակտիկա, երբ բազմաթիվ դատավորներ իրենք են իրենց նախաձեռնությամբ վերանայում խնդիրը։ Դատախազությունն  իր հերթին հայտարարում է , որ դատավորները պետք է ստանձնեն վերանայման գործընթացը, հետևաբար անկախ պաշտպանների ներկայացման հանգամանքից` հարցը պետք է քննվեր։

Օրբելյանի նշում է, որ առկա է խափանման միջոցի անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդություն` հաշվի առնելով կորոնավիրուսի հանգամանքը, ինչը ևս մեկ անգամ պետք է դառնա քննարկման առարկա։ Երբ դատարանը քննարկի խափանման միջոցի հարցը, մի շարք այլ հարցերի շրջանակներում պետք է դիտարկի անձի առողջական վիճակի պարամետրերը և գնահատի, թե արդյոք կան խափանման միջոց կիրառելու հիմքեր, թե ոչ։  

«Արցախին հերոսական անցյալով ղեկավար է պետք». Քոչարյանն ուղերձով դիմել է արցախցիներին

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ էր ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: