Երևանյան եկեղեցու բակում մարդիկ են հավաքվել. աղոթքի համար խոչընդոտներ չկան. տեսանյութ

Ավագ հինգշաբթիի ժամերգության արարողությունն անցկացվել է եկեղեցու բակում։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, որ հավատացյալները պահպանել են սոցիալական հեռավորությունը։
Sputnik

Երևանում՝ 10-րդ դարի Սուրբ Աստվածածին մատուռի և Սուրբ Աննա եկեղեցու բակում, առավոտյան ժամերգություն է անցկացվել։ Այսօր Ավագ հիգշաբթի է. առավոտյան ժամերգությունից հետո կատարվում է ապաշխարողների արձակման կարգ։ Այն տարվա մեջ արվում է մեկ անգամ, և այդ ընթացքում երգվում են ապաշխարության շարականներ, ընթերցվում՝ աղոթքներ, մաղթանքներ, քարոզներ:

Ոտնլվայի արարողության ժամանակ Էջմիածնում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

Ժամերգության արարողությունը տեղի է ունեցել եկեղեցու բակում, որպեսզի հավատացյալները կարողանան մասնակցել դրան։ Մարդիկ, իրարից բավականաչափ հեռավորություն պահելով, մասնակցում էին ժամերգությանը։

Ծաղկազարդը` համավարակի պայմաններում. ինչպես Հայաստանում տոնեցին օրհնյալ կիրակին

Ի դեպ, Ավագ հինգշաբթի օրը հայ եկեղեցիներում տեղի է ունենում նաև Ոտնլվայի կարգ: Այդ օրը պատարագիչ քահանան 12 դպիրների հետ բարձրանում է խորան և ոտնլվայի արարողակարգի ժամանակ լվանում նրանց ոտքերը: Այս արարողության հիմքը Ավետարանում նկարագրվող պատմությունն է, երբ Վերջին ընթրիքից առաջ Հիսուսը լվանում է իր աշակերտների ոտքերը: Ոտքերը իրականում լվանում էին ծառաները, ստրուկները, աղախինները: Այսինքն` այս գործը անպատվաբեր մի բան էր համարվում, որը պետք է կատարեին տան աշխատողները: Որպես խոնարհության բացառիկ օրինակ`Քրիստոսն առաջինը վեր կացավ, սրբիչը կապեց իր մեջքին և լվաց աշակերտների ոտքերը՝ առաջինը կանչելով Պետրոս առաքյալին:

Եկեղեցու հայրերն այս օրինակի մեջ նաև Մկրտության խորհուրդն են տեսնում: Եթե մեկը հյուր էր գալիս ինչ-որ մեկի տուն, առանց ոտքերը լվանալու ներս չէր կարող մտնել, այդպես էլ որևէ մարդ առանց մկրտության չի կարող եկեղեցի և երկնքի արքայություն մտնել:

Վեհափառը հանրապետական մաղթանք է կատարում հանուն երկրի ու ժողովրդի բարօրության. տեսանյութ