Վրաստանը հատուկ չվերթով կբերի ԱՄՆ-ում մնացած հայ դպրոցականներին

Արդեն հայտնի է կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԱՄՆ-ում մնացած հայ և վրացի դպրոցականների տարհանման ամսաթիվը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Ինքնաթիռը հայ և վրացի դպրոցականներին ԱՄՆ-ից Թբիլիսի կհասցնի ապրիլի 10-ին՝ Դոհայով։ Տեղեկությունը հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

Ձավարյան եղբայրները Լոնդոնում պայքարում են կորոնավիրուսի դեմ․ տեսանյութ

Կորոնովիրուսով վարակված 4-ամյա փոքրիկի վիրահատությունը 1.5 ժամ է տևել

Դպրոցականներին հայրենիք կվերադարձնեն կորոնավիրուսի համարավարակի պատճառով։

«Մեր հայ գործընկերները խնդրել են հատուկ չվերթով (որը պետք է ԱՄՆ-ից բերի 79 վրացի դպրոցականներին) բերել նաև 35 հայ երեխաներին»,-ասել է Գախարիան։

Նա նշել է, որ վրացական կողմը տասն օր շարունակ բանակցություններ է վարել ամերիկյան կողմի հետ՝ դպրոցականների փոխադրումը կազմակերպելու համար։

Տարհանումը կկազմակերպի ամերիկյան կողմը: Դպրոցականներին կտեղափոխեն Թբիլիսի:

Գիտնականները պարզել են, թե երբ կարող է կորոնավիրուսը տարածման պիկին հասնել

Նշենք, որ խոսքը Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրով (Flex) Ամերիկա գնացած, ամերիկյան ընտանիքներում ապրող ու ամերիկյան դպրոցներ հաճախող երեխաների մասին է:

Ապրիլի 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 1 միլիոն 529 հազար 361 մարդ։ Վարակվածերի թվով առաջինը ԱՄՆ-ն է՝ 435․160 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։

Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Արցախում ևս 3 մարդ է թեստավորվել. մեկը՝ կորոնավիրուսով հիվանդ տղամարդու ընտանիքից է