«Խորհուրդ ենք տալիս մինչև ապրիլի 20-ը բացօթյա սածիլում չկատարել»․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության ողջ տարածքում մինչև ապրիլի 20-ը կպահպանվի հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ազդեցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին հորդորել է  Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել։

«Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժամանակ դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խուրհուրդ ենք տալիս, որ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել»,- Facebook-ի իր էջում գրել է Սուրենյանը։

Ավելի վաղ Սուրենյանը կատակել էր, թե պառավը (պառվի ուլերը) ինքնամեկուսացումից փախել է, ու հույս ունեն, որ կբռնեն։ «Պառվի ուլերի» ժամանակահատված է համարվում ապրիլի 1-16-ը:

Երեկ էլ նա գյուղատնտեսներին հիշեցնում էր ցրտահարության վտանգի մասին:

Գագիկ Սուրենյանը կոչով դիմել է գյուղատնտեսներին