ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ջերմորեն շնորհավորել է Թոմ Քարդաշյանին` իր հարազատ հորեղբորը ՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Թոմը Քիմի հոր ՝ Ռոբերտ Քարդաշյանի հարազատ եղբայրն է։ Instagram-ի իր էջում Քիմը երեք լուսանկար է հրապարակել։
Քիմ Քարդաշյանը պարզել է` քանի տոկոսով է ինքը հայ. նա վերհիշել է հայաստանյան այցերը
Առաջին լուսանկարում Քարդաշյան եղբայրներն են, երկրորդում ՝ նրանք արդեն ծնողների հետ են, իսկ երրորդ լուսանկարում, որը ժամանակագրական առումով ամենաթարմն է, Թոմ Քարդաշյանը կնոջ, Քիմի և Քիմի չորս զավակների հետ է:
«Շնորհավորում եմ 80-ամյակիդ առթիվ, իմ սիրելի հորեղբայր։ Ես սովորաբար սոցցանցերում չեմ գրում Ձեր մասին, քանի որ գիտեմ` Դուք չեք սիրում նման աղմուկը։ Բայց այսօր ես պարզապես պարտավոր եմ գոռալ` Ծնունդդ շնորհավո՜ր: Հորեղբայր Թոմի, ես քեզ շատ եմ սիրում և հպարտանում եմ մեր ընտանիքով և այն ամենով, ինչ դու սովորեցրել ես մեզ: Մենք շատ լավ հիշողություններ ունենք, և ես չեմ համբերում, թե երբ ենք կարաղանալու հանդիպել, որպեսզի տոնենք ծննդյանդ օրը», — լուսանկարները մակագրել է Քարդաշյանը։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԱՄՆ-ի շատ նահանգներում կարանտին է հայտարարված, այդ թվում ՝ Կալիֆոռնիայում։ Աստղը, հավանաբար այդ պատճառով չի կարող այցելել հորեղբորը, չէ որ նա ռիսկի խմբում է. 60-ից բարձր տարիքի մարդիկ համաճարակի ժամանակ ամենախոցելի խումբն են համարվում:
Մեկնաբանություններում շատերը միացել են Քիմի շնորհավորանքներին։ Նրա զարմիկը ՝ Նարբե Քարդաշյանը, նույնիսկ հայերեն «հոպար» բառն է օգտագործել իր շնորհավորանքում։
Ռոբերտ և Թոմ Քարդաշյաններն Արթուր Քարդաշյանի և Հայկուհի (Հելեն) Քարդաշյանի զավակներն են: Արթուրի և Հայկուհու ծնողները 20-րդ դարի սկզբին` Ցեղասպանության ժամանակ, Կարսից և Էրզրումից ԱՄՆ փախել են։ Քիմն իր ազգանունը ժառանգել է Սահակ Քարդաշյանի նախապապից։