ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայտնի երգիչ Ստաս Միխայլովը կորոնավիրուսի թեստ է արել, որը ցույց է տվել վարակի հակամարմինների առկայությունը, այսինքն` թոքաբորբը կորոնավիրուսի պատճառով է զարգացել։ Տեղեկությունը հայտնում է «7 օր» («7 дней») պարբերականը։
Ինչ տեսք ունի կորոնավիրուսը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը. լուսանկարներ
Պարզվում է` 50-ամյա արտիստը մի քանի օր պառկած է եղել «Լապինո» կլինիկական հոսպիտալում, որտեղ թոքաբորբի բուժման կուրս է անցել։
««Լապինոյում» ինձ համակարգչային տոմոգրաֆիա են արել և երկկողմանի թոքաբորբ ախտորոշել։ Բժիշկը ճիշտ ախտորոշում է արել և սկսել է բուժել վիրուսային թոքաբորբը` չսպասելով կորոնավիրուսի թեստի պատասխաններին։ Ամեն ինչ ժամանակին են արել։ Ավելի ուշ իմացա, որ թոքերի համար յուրաքանչյուր օրը ոսկու գին ունի», – ասել է Միխայլովը` պարզաբանելով, թե ինչու ավելի շուտ չեն ախտորոշել վարակը։
Instagram–ի իր էջում Միխայլովն ասել էր, որ եթե հիվանդությունը հաստատվի, պատրաստ է իր պլազման հանձնել պատվաստանյութ ստեղծելու համար։
Ստաս Միխայլովը ռուսական էստրադայի երգիչ է, երգերի հեղինակ, դերասան և պրոդյուսեր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Տարվա շանսոն» մրցանակի տասնակի դափնեկիր, ութ անգամ արժանացել է «Զոլոտոյ գրամոֆոն» մրցանակի, World Music Awards–ի դափնեկիր է։
Երգչուհի Pink–ն էլ է կորոնավիրուսով վարակվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Ժասմինն ասել է, որ ինքն ու 3-ամյա որդին էլ են վարակվել կորոնավիրուսով