Ցուրտ է լինելու. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հրդրոմետ» ծառայությունը զգուշացնում է` ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ։

Գագիկ Սուրենյանը կոչով դիմել է գյուղատնտեսներին

Ըստ կանխատեսումներ` հանրապետության տարածքում ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։

Ցուրտ է լինելու. եղանակի տեսություն

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 10-11-ի գիշերը կբարձրանա 7-9, ցերեկը՝  3-4 աստիճանով։

Գլենդելի ամենագեղեցիկ փաստաբանը, կամ ինչպես հայուհին իրականացրեց ամերիկյան երազանքը

Երևան քաղաքում ևս ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Մայրաքաղաքում ապրիլի 9–ի գիշերը սպասվում է բացասական ջերմաստիճան` 0...-1, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն։