Արցախի «կարանտինային» գյուղի բնակիչները կմասնակցե՞ն ընտրություններին

Ապրիլի 14-ին Արցախում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մինչդեռ այստեղ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում մի ամբողջ գյուղ փակվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Արցախի Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղն արդեն երրորդ օրն է՝ կարանտինի մեջ է։ Չնայած կորոնավիրուսով վարակման երեք հաստատված դեպքերին, Արցախի իշխանությունը չի պատրաստվում հետաձգել ապրիլի 14-ին նախանշված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Արցախում ինքնամեկուսացած համայնքները կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով

Միրիկ գյուղի ելումուտը սահմանափակվել է, երբ այնտեղ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Վարակված 63-ամյա կինը Միրիկ գյուղում է եղել։ Նրա հետ շփում ունեցած 17 մարդիկ անմիջապես մեկուսացվել են։

Այսօր՝ ապրիլի 9-ին, Արցախում կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է գրանցվել։ Վարակվածներից մեկն առաջին հիվանդի բարեկամուհին է, իսկ երկրորդն Արցախ մեկնած ՀՀ քաղաքացի։

Մարտի 31-ին Միրիկ գյուղի բնակիչները մասնակցել են համապետական ընտրություններին։ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Միրիկում ձայնի իրավունք ունեցող 119 քաղաքացի է ապրում, մարտի 31-ին նրանցից 70-ը քվեարկել է։

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է Արցախի ընտրությունների քվեարկությանը

Արցախում մարտի 31 –ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 49,26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26,4%։ Երրորդ տեղում է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը ստացել է ձայների 14,7%-ը։

Ինչպե՞ս են քվեարկելու փակ կարանտինային գյուղի բնակիչները երկրորդ փուլում՝ ապրիլի 14-ին

«Մենք դեռ Միրիկի հետ կապված ո՛չ որոշում, ո՛չ էլ հրահանգ ունենք։ Գյուղը 14 օրով փակ է, այսօր կարանտինի ընդամենը երրորդ օրն է։ Տրամաբանական է, որ եթե ընտրությունները ապրիլի 14-ին անցկացվեն, գյուղացիները դեռ մեկուսացման մեջ են լինելու», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սարգսյանը։

Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել

Արցախի ԿԸՀ-ից հայտնեցին, որ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ որոշում չկա, իսկ Միրիկ գյուղի քվեարկողների հարցը լուծված չէ։

«Ընտրությունների օրը կգա, պարզ կլինի»,-ասացին ԿԸՀ-ից։

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, իսկ վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ է, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան:

Հայտնի էր դարձել, որ նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից: Այժմ նա բուժում է ստանում Երևանում։

Նշենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայիսի 26-ին ժամանակավոր փակվել է ՀՀ-ից Արցախ մուտքը։ Արցախ էին թողնում միայն այնտեղ գրանցված մարդկանց, նաև նախագահական ընտրություններին գործուղված դիտորդներին ու լրագրողներին։

Արցախում ևս 3 մարդ է թեստավորվել. մեկը կորոնավիրուսով հիվանդ տղամարդու ընտանիքից է