Գիտնականները պարզել են, թե երբ կարող է կորոնավիրուսը տարածման պիկին հասնել

Գիտնականները 2010 թվականին սկսեցին դիտարկել մարդու կորոնավիրուսի չորս տեսակների(OC43, 229E, HKU1 и NL63) տարածումը, որոնք վարակման դեպքում թեթև ախտանշաններ են առաջացնում։ Այս պահին նրանք հետևում են նաև SARS-CoV-2-ի տարածմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մարդու կորոնավիրուսի հայտնի 7 տեսակներից չորսը գրիպի նույնական սեզոնային համաճարակներ են ստեղծում։ MedicalXpress կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի գիտնականները։

Ապրիլի 10-ից Հայաստանում օրական 1000 թեստավորում կարվի. Փաշինյան

ՈՒսումնասիրության հեղինակները պնդում են՝ համավարակի հնարավոր պիկի ցուցիչ կարող է լինել ձմեռը, քանի որ հենց այս ամիսներին է գրանցվում հիվանդության դեպքերի մեծ մասը։

Գիտնականները 2010 թվականին սկսեցին դիտարկել մարդու կորոնավիրուսի չորս տեսակների(OC43, 229E, HKU1 и NL63) տարածումը, որոնք վարակման դեպքում թեթև ախտանշաններ են առաջացնում։ Այս պահին նրանք հետևում են նաև SARS-CoV-2-ի տարածման ընթացքին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կորոնավիրուսի դեպքերի մեծ մասն արձանագրվել է դեկտեմբերից մինչև ապրիլ-մայիս ընկած ժամանակահատվածում, ընդ որում՝ հիվանդացության պիկը եղել է հունվար-փետրվարին։ Դեպքերի ընդամենը 2,5 տոկոսն է գրանցվել հունիս-սեպտեմբերին։

Ինչ տեսք ունի կորոնավիրուսը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը. լուսանկարներ

Սեզոնային կորոնավիրուսները կապված են COVID-19 հիվանդությունն առաջացնող SARS-CoV-2 հարուցիչի հետ, սակայն առայժմ պարզ չէ, թե ինչպես կպահի իրեն նոր կորոնավիրուսը։

Չինաստանի ուղարկած օգնությունը շուտով Հայաստանում կլինի. Ավինյանն ասել է` ինչ է բերվում

COVID-19 կորոնավիրուսի համավարակը տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ընդհանուր առմամբ վարակվել է 1,35 միլիոն մարդ, ավելի քան 79 հազարը մահացել են։

Ամենածանր վիճակում այս պահին գտնվում են ԱՄՆ-ն, Իսպանիան և Իտալիան։ Չինաստանում, որտեղից սկսվել է համաճարակը, մի քանի օր առաջ հայտարարեցին դրա վերացման մասին։ Ապրիլի 7-ին Չինաստանի իշխանությունները բացեցին Ուհան քաղաքի ելումուտը, որտեղ դեկտեմբերի վերջին գրանցվել էր հիվանդության առաջին բռնկումը։