ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Միսը, կարագը, բրինձը, ձեթը, մարգարինը, ծխախոտի հումքը, պարարտանյութը, դեղորայքն առաջիկայում կէժանանան միջինը 3 տոկոսով: Նույն չափով նկվազեն նաև Հայաստան ներմուծվող մշակված կաշվե ու թանկարժեք քարերի գները: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում առաջարկվող փոփոխությունները:
«Ուզում եմ նաև ավելացնել, որ այս ընթացքում՝ մարտ-ապրիլ ամիսներին տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի 3 նիստ: Որոշումներ են կայացվել, որոնք երեկ մտան ուժի մեջ: Այդ որոշումների համաձայն` ԵԱՏՄ բոլոր երկրների համար սահմանվել է, որ երրորդ երկրներից ներմուծվող գյուղմթերքի նկատմամբ ժամանակավորապես կիրառվելու է զրոյական մաքսատուրք»,- ասաց Գրիգորյանը:
Որքանով կազդի արտակարգ դրությունը գների վրա. ԿԲ-ի պարզաբանումը
Ի տարբերություն գյուղմթերքի մաքաստուրքերի զրոյացման մասին կառավարության ընդունած որոշման, որը գործելու է մինչև տարեվերջ, գյուղմթերքի մասին որոշումը ժամանակավոր է և առայժմ կգործի մինչև հունիս: ՀՀ վարչապետը կարևորց որոշման ընդունումը հատկապես այսօր, երբ շուկայում ակնհայտ գնաճային ճնշումներ են նկատվում:
Կառավարությունն ընդունեց պայմանագրի նախագիծն ու կարևորեց, որ այն հնարավորինս արագ վավերացնի նաև ԱԺ-ն՝ գների հետագա հնարավոր բարձրացումները զսպելու համար: