ՀՀ զորամասերից մեկում 7000 լիտր դիզվառելիք և բենզին է յուրացվել. Դատախազություն

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը դեռևս 2017թ. մայիսից-հոկտեմբեր ժամանակահատվածում ուսումնասիրվել է N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. ՀՀ N զորամասում ստուգումնրի արդյունքում բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք: Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Ոչ մի յուրացում չի եղել». ԳՇ պետը խոսել է ORSIS–ից զենքի նոր գնումների մասին

«Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետ Ա.Հ-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասի ավտոծառայության պետ Ա.Գ-ի, ինչպես նաև ավտոծառայության վարորդներ՝ Ռ.Ե.-ի, Հ.Մ-ի և Ն.Ե.-ի օժանդակությամբ 2015 թվականի փետրվարից մինչև 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում և վառելիքի բաշխման ամփոփագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով յուրացրել է զորամասին հատկացված ու իրեն վստահված խոշոր չափերով՝ մոտ 7000լ դիզելային վառելիք և բենզին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև դրանց կատարմանն օժանդակելու համար:

Միլիոնավոր դոլարների արժողությամբ անպիտան զենքի հետքերով. «Ժողովուրդ»

Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ հատուցել պետությանը պատճառված խոշոր չափերով վնասը:

Ձերբակալվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը․ ԱԱԾ

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի 2020թ. ապրիլի 1-ի դատավճռով հաստատվել է ամբաստանյալների մեղավորությունը և վերջիններս դատապարտվել են ազատազրկման և տուգանքի:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալներն ազատվել են պատժից։