ՀՀ տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կսկսի արագ ախտորոշումները

Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան 5 ժամում 99 տոկոսանոց ճշգրտությամբ պատասխաններ կտա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

COVID-19. ի՞նչ տեխնիկա են ռուս մասնագետները բերել Հայաստան․ տեսանյութ

«Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն»,-գրել է Ստեփանյանը:

Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը՝ ՌԴ ԶՈւ մասնագետները:

Հիշեցնենք՝ ռուսական երկու Իլ-76-ները երեկ` ապրիլի 7-ին, Երևան հասցրին ռուս մասնագետներին։ Նրանք իրենց հետ բերել են COVID-19–ի հետազոտություններ կատարելու հնարավորություն ունեցող շարժական լաբորատորիա և ախտահանման համակարգ։

ՀՀ տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կսկսի արագ ախտորոշումները

Այս տեխնիկան թույլ կտա արագ տեղաշարժվել և հայտնվել ցանկացած վայրում, օրական մոտ 100 թեստավորում իրականացնել։

Մոդուլը կարող է 45 օր ինքնուրույն աշխատել առանց միջամտության։

Կորոնավիրուսը պահում է տեմպը. Հայաստանում վարակվածների թիվը դարձավ 881