Կորոնավիրուսի դեմ պայքար. Հայաստանը 2000 թեստ կստանա ԱՄՆ–ից

Միացյալ Նահանգները գումար է հատկացրել Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանը, որպեսզի թեստեր ձեռք բերի ու նվիրի երկրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik.Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ–ն Հայաստանին 2000 թեստ կտրամադրի։

Մինչև 100 թեստի պատասխան` մեկ օրում. Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան բացազատվել է

«Օրերս Միացյալ Նահանգները 6 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանը։ Այդ գումարը կնպաստի աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ–ի տրամադրած միջոցներով նոր կորոնավիրուսի թեստավորման փաթեթներ ձեռք կբերվեն։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես՝ ձեռք են բերելու 100 շնչառական ապարատ, 60 հազար թեստ, նաև բժշկական այլ պարագաներ՝ դիմակներ, բժշկական հատուկ հագուստ, ակնոցներ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 881-ի։