Կառավարությունը պատրաստվում է փոխել 2020թ-ի բյուջեն. նախագիծը մշակվում է

Ֆինանսների նախարարը չբացառեց, որ հարկ կլինի նաև նոր պարտք ներգրավել ու դրանով զսպել սպասվող տնտեսական բացասական զարգացումներն ու սպասումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել 2020 թ-ի բյուջեում: Տեղեկությունն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք հիմա քննարկումների փուլում ենք և դրանվ է պայմանավորված, որ առայժմ ԱԺ-ին չենք ներկայացրել այն, ինչ ենթադրաբար կձևակերպենք որպես բյուջեի մասին օրենքի փոփոխությունների նախագիծ» ,- ասաց նա:

Ինչպես են օգնելու բիզնեսին ու հաղթահարելու ճգնաժամը. Տիգրան Խաչատրյանի հարցազրույցը

Ջանջուղազյանը նշեց, որ 2019-ի սեպտեմբերին, երբ այս տարվա բյուջեի նախագիծը ներկայացվում էր ԱԺ, հնարավոր չէր կանխատեսել այն համաշխարհային ու հայաստանյան զարգացումները, որոնք այսօր առկա են:

«Մասնավորապես՝ կարիք կլինի ներկայացնել թե՛ դեֆիցիտի պահանջը, թե՛ պարտքին ներկայացվող մոտեցումը»,- ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը չբացառեց, որ հարկ կլինի նոր պարտք ներգրավել ու դրանով զսպել սպասվող տնտեսական բացասական զարգացումներն ու սպասումները: Ջանջուղազյանի խոսքով, եթե մինչ այժմ ՀՀ կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել պարտքի կայունացմանը, ապա այժմ, երբ կան բացասական ազդեցություններ, հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է կիրառվի որպես գործիք՝ դրանք չեզոքացնելու համար:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

Հիշեցնենք` Կենտրոնական բանկը վերանայել է այս տարվա ֆինանսատնտեսական կանխատեսումները: Պատճառը Հայաստանի և համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ունեցած հետևանքներն են։

Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա

ԿԲ նոր կանխատեսումներով տնտեսական աճն այս տարեվերջին նախկինում կանխատեսվածից շուրջ 7 անգամ պակաս կլինի՝ կազմելով ոչ թե 5.3, ինչպես սպասվում էր, այլ ընդամնեը՝ 0.7 տոկոս: ԿԲ հաշվետվության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ մասնավոր փոխանցումները կնվազեն 16-19 տոկոսով: