Ավելի քան 20 օր է` Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված։ Թվում էր, թե այս թեմայով բոլոր կատակներն արդեն արվել են, բայց արի ու տես` սովորական ձին որոշեց նոր կատակների թեմա դառնալ։
Facebook–ի հայկական տիրույթում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Երևանի փողոցներից մեկով ձի վազում։
«Հայ «ջեբկիրներն» արդեն տնից են աշխատելու». ի՞նչ մեմեր է ստեղծել կորոնավիրուսը
«Էս ուղղակի մեկը ձիու կերպարանքով թռել է կարանտինից»,– մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը։
«Ըտեղ բաց սերվիզ կա եկել ա, նալերը փոխի»,– ավելացրել է մեկ ուրիշը։
«Ասպետը ինքնամեկուսացել ա, դե, ձիու մասին պարետի որոշման մեջ բան չի եղել գրած»,– գրել է երրորդը։
Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում