Չարտերային չվերթով Հայաստան վերադարձածներին մեկուսացրել են հյուրանոցում. տեսանյութ

Ռուսաստանից Հայաստան վերադարձած քաղաքացիները պարտադիր կարանտինային 14-օրյա ռեժիմը կանցկացնեն Երևանի սրտում գտնվող հյուրանոցներից մեկում։
Sputnik

Մոսկվա-Երևան չարտերային չվերթով այսօր Ռուսաստանից Հայաստան վերադարձած քաղաքացիներին արդեն տեղափոխել են մեկուսացման վայր։ Քաղաքացիներն մեկուսացրել են Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։ Ուղևորներն այստեղ են տեղափոխվել օդանավակայանից՝ վայրէջքից անմիջապես հետո։

Սերը կորոնավիրուսի ժամանակ կամ ապրիլյոթյան սերենադ Երևանում մեկուսացած կանանց համար

Տեսանյութում երևում է, որ հյուրանոցի մուտքի մոտ քաղաքացիներին դիմավորում են հատուկ բժշկական պաշտպանիչ արտահագուստով մարդիկ։ Քաղաքացիները կարանտինային պարտադիր ռեժիմում կանցկացնեն 14 օր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության իրականացրած Մոսկվա-Երևան չարտերային երկու չվերթերով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ:

Արամ Խաչատրյանն ու կորոնավիրուսը. կամավորներն ու բուժաշխատողները պարում են տանիքում

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ եղել են քաղաքացիներ, որոնք չեն կարողացել հայրենիք վերադառնալ նշված չվերթերով։ Նրանցից մոտ 200-ը դեսպանության համակարգմամբ տեղավորվել է 4 հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ էլ հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: