Աշխարհում COVID-19–ով վարակվածների ընդհանուր թիվն անցավ 1.3 մլն–ից

Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում նախկինի պես ԱՄՆ–ն է, Իսպանիան և Իտալիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1.3 մլն–ի: Տեղեկությունը հաղորդում է համաշխարհային վիճակագրության Worldometers կայքը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853–ի. 20 նոր դեպք է արձանագրվել

Աղբյուրի համաձայն`աշխարհում այս վիրուսի զոհ են դարձել արդեն 74 782 մարդ։

Կորոնավիրուսի վարակման առումով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ–ն, Իսպանիան և Իտալիան։

Այսպես`ապրիլի 7-ի առավոտվա տվյալներով՝ ԱՄՆ–ում վարակվածների թիվը կազմում է 367 650 մարդ։ Վտանգավոր վարակից մահացել է 10 943 պացիենտ։

Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում

Իսպանիայում կորոնավիրուսով է վարակվել 136 675 քաղաքացի, մահացել` 13 341–ը։

Եվրոպական մյուս երկրում` Իտալիայում նույնպես, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ COVID-19–ը ախտորոշվել է 132 547 մարդու մոտ։ Զոհերի թիվը` 16 523։

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համավարակ և բոլոր երկրներին կոչ արեց միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Ճգնաժամի հակառակ կողմը. ո՞ւմ է հարստացնելու կորոնավիրուսը