Խոսակցությունը չի համապատասխանում իրականությանը. «Արարատը» պատասխանում է Գաբրիելյանովին

«Արարատ» ֆուտբոլային ակումբի շուրջ հերթական սկանդալն է հասունանում։  Այս անգամ թեման  Ձորաղբյուրի մարզաբազան է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի –Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբին պատկանող Ձորաղբյուրի մարզաբազան չի վաճառվել ու չի էլ վաճառվի։ Այն պատկանում է «Արարատի» սեփականատեր, ակումբի նախագահ Հրաչ Կաբրիելյանին, պարզապես ի սկզբանե իր մեկ այլ ընկերության վրա է գրացված եղել։

Սենտիմենտալ հայերը գալիս են տուն. Եվրոպայում շուտով կխոսե՞ն հայկական ֆուտբոլի մասին

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Արարատ» ՖԱ սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը` պատասխանելով «Բալթյան մեդիախումբ» ընկերության նախագահ, «Նյուս Մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովի երեկվա հայտարարությանը։ Ղարաբաղցյանի խոսքով` վաճառքի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ Ռուսաստանի մեդիա ոլորտում հայտնի Արամ Գաբրիելյանովը ապրիլի 5-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում ֆուտբոլասերներին վստահեցրեց, որ Ձորաղբյուրում գտնվող «Արարատ» ՖԱ-ի մարզաբաազան այլևս թիմին չի պատկանում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշրջանն ավարտելու երեք տարբերակ է առաջարկում

Արամ Գաբրիելյանովը մեղադրում է «Արարատ» ՖԱ սեփականտիրոջը ակումբին պատկանող մարզաբազան վաճառելու մեջ: Նա հավաստիացնում է, որ մարզաբազայի հողատարածքը վաճառվել է, բայց չի նշում, թե ում:

 «Արարատ» ակումբն այսօր պատասխան հայտարարություն արեց, որում սակայն այս հարցի պատասխանը կոնկրետ չկար, այլ ուղղակի նշված էր, թե ով է Գաբրիելյանովը և ինչով է իրավասու զբաղվել։

Մխիթարյանը պատրա՞ստ է քիչ ստանալ, բայց մնալ «Ռոմայում». Հենրիխի տրանսֆերային ոդիսականը

Նշենք, որ Ձորաղբյուրի մարզաբազան հիմնվել է ԽՍՀՄ տարիներին հատուկ «Արարատ» թիմի համար, որը հանդես էր գալիս ԽՍՀՄ բարձրագույն խմբում։