Վահագն Վերմիշյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

Դատարանը որոշում է կայացրել Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Դարատանր որոշմամբ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքը 2 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Վահագն Վերմիշյանն ազատվեց աշխատանքից

«Դատարանը բավարարել է ԱԱԾ–ի` Վերմիշյանի կալանքը երկու ամսով հետաձգելու միջնորդությունը»,–հայտնեցին ԱԱԾ–ից։

Հիշեցնենք` ԱԱԾ–ն տվյալներ էր ստացել, որ Վահագն Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար։ Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Վերմիշյանի անցած ճանապարհը կմոռացվի, իսկ կաշառքը կմնա

Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Փետրվարի 5–ին Վերմիշյանը ձերբակալվել է։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել էր։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։