Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցն աճուրդում վաճառվել է 104 հազար դոլարով

Մոտ երկու տարի առաջ Նյու Յորքում 298 հազար դոլարով վաճառվել էր փոփ արքայի բաճկոնը, որը նա կրել էր իր համերգային շրջագայություններից մեկի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Փոփ երաժշտության լեգենդ Մայքլ Ջեքսոնին պատկանող Swarovski քարերով սպիտակ ձեռնոցը վաճառվել է մոտ 104 հազար դոլարով ԱՄՆ-ի Տեխաս նահանգում կայացած աճուրդի ժամանակ։ Տեղեկությունը գրում է The Sun-ը:

Քիմ Քարդաշյանը Մայքլ Ջեքսոնի թանկարժեք բաճկոնը նվիրել է դստերը. տեսանյութ

Պարբերականի համաձայն ՝ երգչի հայտնի աքսեսուարը գնորդը ձեռք է բերել 103 895 դոլարով։ Նոր սեփականատիրոջը հանձնել են նաեւ MJJ Productions պրոդյուսերական ընկերության նամակը, որում նշված է, որ Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը 1998 թվականին հանձնվել է Unicef-ին:

Հայտնի ձեռնոցը, որը փոփ արքայի այցեքարտերից մեկն է, երգիչը կրել է գրեթե բոլոր նկարահանումների և ելույթների ժամանակ: 1980 - ականներին պարբերականներից մեկին տված հարցազրույցում Ջեքսոնն ասել էր, որ մեկ ձեռնոց կրելն «իրեն ավելի դուր գալիս, քան երկուսը»։

Մայքլ Ջեքսոնի երկրպագուները պահանջում են, որ նրա նմանակը ԴՆԹ թեստ հանձնի

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ.հունիսի 25-ին, 50 տարեկան հասակում։ Նրա մոտ գրանցվել էր սրտի հանկարծակի կանգ։ Դերասանին հուղարկավորել են Լոս Անջելեսում, նրա մահից ավելի քան երկու ամիս անց ՝ սեպտեմբերի 3 - ին։

«Նա լրիվ խելքը թռցրել էր». Էլթոն Ջոնը բացահայտել է Մայքլ Ջեքսոնի գաղտնիքները