Ինչպես են օգնելու բիզնեսին ու հաղթահարելու ճգնաժամը. Տիգրան Խաչատրյանի հարցազրույցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում Հայաստանի տնտեսական իրավիճակին։
Sputnik

Նախարարի դիտարկմամբ` նախազգուշական միջոցառումների առաջին հետևանքն այն է, որ տնտեսության բազմաթիվ ոլորտներ այսօր հարկադիր կանգառի մեջ են։ Ըստ նրա` անվտանգության նկատառումները եկել են առաջ, տնտեսական կապերը թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոնների պատճառով էապես սահմանափակվել են, և դա ազդում է գրեթե բոլոր ոլորտների վրա։

Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա

«Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները փոխվում են օր օրի, որովհետև ամբողջ աշխարհն է իր մոտեցումները վերագնահատում և հանգուցալուծումը կախված է այն հանգամանքից, թե որքան երկար կշարունակվի այս սպասողական վիճակը։ Ամբողջ աշխարհը հույս ունի, որ կգտնվեն արդյունավետ լուծումներ, համաճարակի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, ինչը թույլ կտա աստիճանաբար վերականգնել տնտեսական կյանքը»,– նշում է նախարարը։

Գազի գնի բարձրացման խնդիրը լուծելու հարցում Փաշինյանն ակնկալում է Պուտինի միջամտությունը

Խաչատրյանի խոսքով` արդեն հայտնի է, որ առաջին եռամսյակն իր տնտեսական ցուցանիշներով լինելու է համեստ, բայց կա կարծիք, որ տարվա երկրորդ կիսամյակում զգալի չափով տեղի է ունենալու տնտեսական վերականգնում։ Ըստ նրա` կառավարության հաստատած միջոցառումներն աջակցության թվով ավելի շատ են, ունեն առավելապես սոցիալական բնույթ և այժմ քննարկման փուլում են թվով 11-րդ ու 12–րդ միջոցառումները։

Փաշինյանը հանձնարարել է գյուղամթերքների արտադրության մշակման ծրագիր պատրաստել