Նորից ձյուն, անձրև ու ամպրոպ․ եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումնառատ եղանակը կպահպանվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում ապրիլի 6-ին և 7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Նորից ձյուն, անձրև ու ամպրոպ․ եղանակի տեսություն

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ապրիլի 8-ին տեղումները կշարունակվեն՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին կլինի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով։

Երևանում նույնպես ապրիլի 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17 մ/վ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +15-ից +17, երեկոյան՝ +13-ից +15 աստիճան։

Ինչ է սպասվում Հայաստանին գազի գնի հարցում. փոխվարչապետը փակագծեր է բացում