Կորոնավիրուսը աշխարհում․ ԱՀԿ-ն նոր տվյալներ է հրապարակել

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով շարունակում են առաջատար մնալ ԱՄՆ-ը, Իսպանիան և Իտալիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ)հայտնում է, որ ապրիլի 6-ի առավոտյան տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 1 միլիոն 274 հազար 578 մարդ, մահացել է 69 487-ը, առողջացել՝264 հազար 838 մարդ։

ԱՄՆ–ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է. ԱՀԿ

Վարակվածների թվով առաջատար են ԱՄՆ-ը՝ 336 830 վարակակիրներով, երկրորդ տեղում Իսպանիան է, որտեղ գրանցվել է 131 646 վարակակիր, Իտալիայում վարակակիրների թիվը 128 948, Գերմանիայում 100 123, Ֆրանսիայում՝ 92 839։

Տասնյակում են Չինաստանը, Իրանը, Մեծ Բրիտանիան, Թուքրիան, Շվեյցարիան։

Համաճարակի ողնաշարը հաջողվել է ջարդե՞լ. Փաշինյանը լավ լուր հայտնեց

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։