Ոչ թե «չիըրզ, այլ կենաց». ամերիկահայ հեռուստահաղորդավարուհու դուստրը ուղղել է մայրիկին

Հեռուստահաղորդավարուհին որոշել էր դստեր հետ տեսահոլովակ նկարաhանել, սակայն ոչ մի կերպ չէր սպասում, որ դուստրը կստանձնի «ղեկը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի –Sputnik.  ԱՄՆ–ում ամերիկահայ հայտնի հեռուստահաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանն Instagram–ի իր էջում զվարճալի տեսահոլովակ է տեղադրել 8-ամյա դստեր` Սևանի մասնակցությամբ։ Արաքսյան ծրագրել էր, որ ինքն ու Սևանը պետք է միասին կաթնային շոկոլադ ըմպեին, բաժակները միմյանց զարկեին և բոլորին առողջություն և համբերություն մաղթեին կարանտինի շրջանում։  Սակայն փոքրիկը չցանկացավ սովորական արարողությամբ ավարտել ամեն բան և իր շտկումները կատարեց։

«Էդ ի՞նչ ա կատարվում». Կանդելակին գնացել էր դիմակի, բայց հանդիպեց հայրենակցին

«Դե ինչ, չի՞ըրզ (թարգմանաբար նշանակում է «կենացդ»)»,– ասում է Արաքսյան և բարձրացնում կաթով լի բաժակը։

«Կենաց»,– հակաճառում է փոքրիկը։

«Կենացդ»,– համաձայնում  է մայրիկը, և նրանք միասին խմում են կաթը։

Սևանը տեսախցիկին նայելով` ասում է, որ հույս ունի, որ «կորոնավիրուսը շուտով կվերանա»։ Մայրիկը ժպտում է և համաձայնում իր իմաստուն բալիկի հետ։

Նշենք, որ Արաքսյա Կարապետյանը` ԱՄՆ–ում հայտնի հեռուստահաղորդավարուհի է, նա Fox  հեռուստաալիքով վարում է առավոտյան «Բարի լույս, Լոս Անջելես» շոուն։  Արաքսյան ամուսնացած է իրանցի Ամիր Յուսեֆիի հետ։ Զույգը 2 դուստր ունի` 8-ամյա Սևանն ու 1-ամյա Սոնան։