Երևանում դանակահարել են 38-ամյա տղամարդու. կասկածյալը ներկայացել է ոստիկանություն

Իրավապահները պարզել են, որ դանակահարողը և տուժածն աշխատում են նույն արտադրամասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ապրիլի 4-ին ժամը 04:20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգ է ստացել, որ ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է SHAMSHYAN.com-ը։

«Ռիո մոլ» առևտրի կենտրոնում տղաների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Պարզվել է` վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Ի.-ն է, որը  բժիշկներին հայտնել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի «Ծիրան» սուպերմարկետի մոտ իրեն դանակահարել է անհայտ անձը:

Աղբյուրի հաղորդմամբ` ոստիկանության Մաշտոցի բաժնի իրավապահները  պարզել են, որ Արման Ի.-ն ստում է, և դեպքը տեղի է ունեցել ոչ թե վերոնշյալ վայրում, այլ Ծովակալ Իսակովի պողոտայի 42/9 հասցեում գործող «Ալկոգել» արտադրամասի մոտ:

Մոսկվայի տաճարում տղամարդը դանակով 2 հոգևորականի է վիրավորել. տեսանյութ

Մալաթիայի ոստիկանների տեղեկություններով` Արման Ի.-ին դանակահարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Օ.-ն, որն ըստ լուրերի, աշխատում է «Ալկոգել» արտադրամասում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դավիթ Օ.-ն ինքնակամ ներկայացել է Մալաթիայի ոստիկանության բաժին: