Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքներից մեկի քարերը պոկվել են, ընկել ցած

Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 4-ին, 911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են:

Ալավերդիի քարաթափումից հրաշքով ողջ մնացած տղամարդու կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կանչը գրանցվել է ժամը 16:21-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 քմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենա է գլորվել ձորը. վարորդի վիճակը ծանր է