ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզի անապահով ընտանիքներին համակարգիչներ և պլանշետներ է տրամադրել

 Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները շուտով կհասնեն հասցեատերերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Երեք տասնյակ համակարգիչներ՝ ամբողջական լրակազմերով, երկուշաբթի կբաշխվեն Կոտայքի մարզի մի քանի տասնյակ բազմազավակ ընտանիքների՝ դպրոցահասակների հեռավար դասընթացների լիարժեք հասանելիությունն ապահովելու համար։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Երեխաները լացում են․ բազմազավակ ընտանիքները՝ առցանց ուսուցման և գոյատևելու մասին

Մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցների էլ կտրամադրվեն ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք դպրոցների տնօրենները կբաժանեն կարիքավոր ընտանիքների երեխաներին։

Նշվում է, որ պլանշետները տրամադրվել են  ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ համակարգիչները` SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցության արդյունքում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված մարտի 12-ի երեկոյան որոշվեց, որ հաջորդ օրվանից հետաձգվում են ուսումնական հաստատություններում դասերը։ Բոլորն անցան առցանց ուսուցման։

Շիրակում ավելի քան 150 աշակերտներ կապահովվեն համակարգչով և կմիանան հեռավար դասընթացին

Ավելի ուշ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Հայաստանի դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր և նշեց, որ նախարարությունը սկսում է սարքերի հավաքագրման գործընթաց։