ԵՐԵՎԱն, 5 ապրիլի – Sputnik. Մարտի 5-ին շտապօգնության մեքենայով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու տղամարդ։ Նրանցից մեկը 39 տարեկան է, մյուսը` 26։ Տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:
«Նրանցից մեկը, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից ծայրահեղ ծանր վիճակում,առկա է հոսանքի մուտքի և ելքի կետեր՝ սրտամկանի վնասվածք, իսկ մյուսի վիճակը միջին ծանրության է, հոսանքի ազդեցության հետքեր չկան։ Ունի գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում և սալջարդ: Հավանաբար վնասվել է հարվածի ալիքից: Վերջինս գտնվում է վիրաբուժական բաժանմունքում »- նշեց գլխավոր բժիշկը:
Ըստ տեղեկությունների` տղամարդիկ հոսանքահարվել են Գյումրիում գտնվող խանութներից մեկի տարածքում։ Տուժածների ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզվում են:
«Ռիո մոլ» առևտրի կենտրոնում տղաների վեճն ավարտվել է դանակահարությամբ