Վրաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել․ մահացածը կին է

Վրաստանում կորոնավիրուսով վարակված 156 մարդ կա։ Մինչ այժմ վրացի բժիշկներին հաջողվում էր փրկել կորոնավիրուսով վարակվածներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Վրաստանում կորոնավիրուսային վարակի բարդացումների հետևանքով կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանիին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է ու հասել 770–ի

Սա Վրաստանում COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է։

«Մահացածը 79 տարեկան կին էր Մառնեուլի-Բոլնիսից։ Նա ուղեկցող հիվանդություններ ուներ, սրտի անբավարարություն», - ասել է Ռատիանին։

Այս պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակված 156 մարդ կա, նրանցից 28-ն ապաքինվել են։

Կորոնավրուսի համավարակի պատճառով Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, ու ամբողջ երկրի տարածքում կարանտին է հայտարարվել։ Մարտի 31-ից 21:00-ից 06:00 պարետային ժամ է հայտարարվել։

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Ամբողջովին դադարեցվել է հանրային տրանսպորտի, մետրոյի աշխատանքը։ Քաղաքացիների տեղաշարժը հսկելու համար քաղաքների մուտքերի և ելքերի մոտ անցակետեր են գործում։

Երգչուհի Pink–ն էլ է կորոնավիրուսով վարակվել