«Պայթյուն որոտաց, ու ես ընկա»․ Մոսկվայի մարզում սարսափելի պայթյունից քանդված տան կադրերը

Մոսկվայի մարզի Օրեխովո–Զուևո շրջանի բնակելի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի կադրերը հայտնվել են համացանցում։ ԱԻՆ-ի տվյալներով՝ տուժել է 10 բնակարան, որոնցից հինգն ամբողջովին քանդվել են։
Sputnik

«Պայթյունը որոտաց, ու ես ընկա։ Ոտքի ելա, բնակարանում անհասկանալի բան էր կատարվում, օգնություն էին կանչում», - ասել է կինը, որը տուժել է հինգհարկանի շենքում գազի կաթսայի պայթյունից։

«Պայթյունից հետո ապակիները թռան, ընդհանրապես ոչինչ չէր երևում։ Միանգամից գնացի 112 զանգելու։ Հետո փողոց իջանք, տաք շորեր տվեցինք։ Երրորդ հարկում մի տղա բեկորների վրա էր նստած։ Տղաները նրան դուրս բերեցին մինչ փրկարարների գալը», - պատմել է ականատեսներից մեկը։

Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը խնդրել է չխանգարել դեպքի վայրում աշխատող փրկարարներին։

Գագարինի փողոցում գտնվող տան մոտ մարդիկ են հավաքված։ Մեքենաներից բարձրախոսներով հիշեցնում են կարանտինի մասին ու խնդրում են տուն գնալ։

«Հիմա հատուկ պատրաստված մարդիկ մոտ 70 զանգ կանեն՝ հասկանալու, թե ով որտեղ է․․․ Առաջարկում եմ հանդիպել ժամը 17-ին ու պատասխանել կենցաղային բոլոր հարցերին։ Կազմակերպչական բոլոր հարցերը մեզ վրա ենք վերցնում։ Այդ ընթացքում տաք սնունդ կբերեն», - ասել է մարզպետը։

Պայթյուն Արարատի մարզում. բեռնատարի գազաբալոնները պայթել են լիցքավորելիս

Սարսափելի պայթյունը որոտացել է Գագարինի 31 հասցեում։ Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մահացել է մեկ մարդ, ևս չորսը տուժել են։ Բոլորը գտնվում են ծանր վիճակում։ Նրանցից երեքը ՝ Միխայիլ Վազյագինը, Գրիգորի Կարպովն ու Մարինա Յուրևնան (62 տարեկան), վերակենդանացման բաժանմունքում են:

Մագնիտոգորսկի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. տեսանյութ