Լուկաշենկոյին աքաղաղ ու ինկուբատոր են նվիրել․ տեսանյութ

Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է «Սերվոլյուքս» ընկերության խմբի կազմակերպություններ և հեռացել նվերներով։
Sputnik

«Պուլ N3» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Բելառուսի նախագահին աքաղաղ, չորս հավ և ինկուբատոր նվիրում ձեռնարկություններից մեկում։

«Սա նորաձևության ճիչ է, կսկսեմ ճտեր բազմացնել», - ասել է նա։

Բելառուսի նախագահը խոսել է նաև այս բարդ ժամանակաշրջանում իր սփոփանքի մասին` ասելով, որ երջանկանում է իր այգի այցելելով։

Լուկաշենկոն հայտնել է, որ ունի տասնմեկ կով, ոչխար, տարբեր թռչուններ և խալաթի պես ճերմակ այծիկներ։

«Դա սփոփանք է։ Դու էլ ասում ես՝ կորոնավիրսուս, կորոնավիրուս», - Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է TUT.BY-ը։

«Թու, թու, թու». Լուկաշենկոն կորոնավիրուսի թեմայով Փաշինյանի նման է կատակել. տեսանյութ

Բելառուսի նախագահը «Դրոզդի» կոչվող իր նստավայրում ձմերուկ, կարտոֆիլ ու այլ բանջարեղեն է աճեցնում, իսկ բերքը տալիս է մանկատներին ու ծերանոցներին։

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ մարդկանց պետք չէ փակել բնակարաններում։ Նրա կարծիքով՝ հիվանդանալու դեպքում ավելի լավ է մաքուր օդի դուրս գալ։

Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ լույսն անջատվել է․ նախագահների արձագանքը