Առանց Գարիկ Մարտիրոսյանի ՈՒՀԱ չէր լինի․ նա 90-ականների լուսանկար է հրապարակել

Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի հրապարակած լուսանկարը շատերին է ստիպել կարոտով հիշել հին ժամանակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայտնի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը հիշել է 90-ականներն ու Inastagram-ում լուսանկար հրապարակել։

«1999 թվական։ Իմ ամենամեծ խնդիրներն էին՝ ինչպես ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի համար ծիծաղելի կատակներ հորինել ու որտեղից մազերը գերֆիքսող գել ճարել։ Ոսկե ժամանակներ էին»,- գրել է Մարտիրոսյանը։

Նրա էջի հետևորդները հավանել են այս գրառումը և մեկնաբանություններ գրել՝ հիշելով 90-ականների Գարիկին։

«Ես սիրահարված էի ձեզ», - խոստովանել է razetmutieva-ն։ «Սա հաստատ նոր հայերի Գարիկն է, հիանալի հիշողություններ են», - գրել է chupeevamr-ը։

Ի՞նչ տեսք ունեին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը 13 տարի առաջ. լուսանկար

Շատերը նշել են, որ Գարիկի գալուն պես ՈՒՀԱ-ն նոր մակարդակի հասավ։

«Ուզեք` ՀՀ նախագահ կդառնաք». Վրաստանի 2-րդ նախագահի թոռնուհին` Գարիկ Մարտիրոսյանին

Հիշեցնենք, որ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի բժշկական համալսարանը` նյարդահոգեբան-հոգեթերապևտ որակավորմամբ։ Նա երեք տարի աշխատել է որպես բժիշկ: 1993 թվականից դարձել է Ուրախների և հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի խաղացող: Այդ ժամանակից ի վեր Մարտիրոսյանը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել ռուսական շոու բիզնեսում:

«Ցնցող կին». Գարիկ Մարտիրոսյանը պարծենում ու հպարտանում է իր կողակցով. տեսանյութ