ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 770։ Մեկ օրվա ընթացքում թիվն ավելացել է 34–ով։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Երեկվա տվյալներով` Հայաստանում736 վարակված մարդ կար։ Մեր երկրում կորոնավիրուսից արդեն 7 մարդ է մահացել։
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:
Մեկ օրում Հայաստանում 10 մարդ է դուրս գրվել բուժկենտրոններից. Արսեն Թորոսյան
Հայաստանում տասնվեց հաստատություն կա, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև վիճակում գտնվող հիվանդները, թե՛ այն քաղաքացիները, որոնք շփվել են վարակված մարդկանց հետ։ Բայց 9 կազմակերպություն էլ կա, որոնք զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ` «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտնեց, որ այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը կծառայի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը։