Հայաստանում 7–րդ մարդն է մահացել կորոնավիրուսից

76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահանալու 7–րդ դեպքը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Խիստ սահմանափակումներ արտակարգ դրության ռեժիմում․ ի՞նչ է կատարվում ՀՀ-ի ամենամեծ ԲԿ-ում

«76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,–գրել է նա։

Նշենք, որ ժամեր առաջ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել էր 78–ամյա մի կին։

Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել` մահացողը 68-ամյա մի տղամարդ էր, որն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։

«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների մեծ մասն ազգականների տուն է տեղափոխվել

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է։ Մահվան առաջին դեպքը գրանցվել էր մարտի 26-ին։ Եվս երկուսը մահացել էին մարտի 29-ին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կորոնավիրուսով վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են. նրանցից մեկը երիտասարդ է։