Անձրևը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին. եղանակի տեսություն

Հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ են կանխատեսվում, այդ ընթացքում՝ նաև ամպրոպ ու քամու ուժգնացում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօր և վաղը, ապրիլի 6-7-ը Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ըստ կանխատեսումների՝ ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Անձրևը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ապրիլի 3-4-ը, 6-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիշեցնենք՝ անկախ եղանակային պայմաններից՝ պետք է մնալ տանը, որովհետև Հայաստանում արտակարգ դրության խստացումներ են գործում: Կորոնավիրուսի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցն ինքնամեկուսացումն է, և քանի որ եղանակն այնքան էլ կանչող չէ, դժվար չէ դա անելը:

«Մնա տանը» մարտահրավերը գրավել է սպորտի աշխարհը. հայերից ովքե՞ր են խաղում զուգարանի թղթով