«Արսենալը» Մխիթարյանին տալու համար մեծ փողեր է ուզում «Ռոմայից»

Հռոմեական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը շարունակում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հիմնական պայմանագիր կնքելու փորձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik․ Հռոմեական «Ռոմա» ակումբը շարունակում է լոնդոնդյան «Արսենալից» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին գնելու փորձերը, սակայն առայժմ անարդյունք, հայտնում է Express-ը։

Մխիթարյանը պատրա՞ստ է քիչ ստանալ, բայց մնալ «Ռոմայում». Հենրիխի տրանսֆերային ոդիսականը

2018թ.-ին Հենրիխ Մխիթարյանը 3 տարով պայմանագիր է կնքել լոնդոնյան «Արսենալի» հետ, իսկ 2019թ․-ից վաձակալության իրավունքով հանդես է գալիս «Ռոմա»-ի կազմում։ Վերջերս հայազգի կիսապաշտպանը մի քանի անգամ ակնարկել է, որ կցանկանար մնալ Իտալիայում, իսկ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ֆոնսեկայի ֆուտբոլը նրա հոգուն շատ ավելի մոտ է։

Բայց «Արսենալը» «Ռոմայի» արդեն երկու առաջարկ մերժել է՝ կիսապաշտպանի համար պահանջելով 18 միլիոն եվրո։ «Ռոման» պատրաստ է վճարել ընդամենը 10 միլիոն։

Մխիթարյան, թե Սմոլինգ. «Ռոման» ընտրության առա՞ջ է կանգնած

«The Sun» հանդեսին տված հարցազրույցում մեկնաբանելով հնարավոր տեղափոխումը «Ռոմա», Մխիթարյանն ասել է․ «Մենք չգիտենք, թե երբ դաշտ դուրս կգանք։ Սկզբում դու մի ակումբում ես, հետո հայտնվում ես մյուսում։ Երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասում ապագայում»։

Մխիթարյանը «Արսենալ» է տեղափոխվել 2018թ․-ի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից»՝ փոխարինվելով Ալեքսիս Սանչեսի հետ։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը 13 խաղ է անցկացրել Իտալիայի առաջնության ընթացքում, խփել է վեց գոլ և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է». «Ռոմայի» մարզիչը խոսել է նրա` թիմում մնալ–չմնալու մասին