Արցախում կրկին զինծառայող է մահացել

20 տարեկան զինծառայողի մահվան հանգամանքները հայտնի չեն։ Արցախի պաշտպանության նախարարությունը զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Արցախում մահացած զինվորն Աբովյանից էր, մեկ տարվա ծառայող. մանրամասներ

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պատժվելու են` անկախ պաշտոնից. Հարությունյանը` «էլիտար զորամասում» մահվան դեպքերի մասին