Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՀՀ ՊՆ հայտարարությունը

ՀՀ ՊՆ–ից վերահաստատում են, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է և հավելում, որ ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությւոնը հայտարարություն է տարածել, որով հերքել է Ադրբեջանի կողմից տարածվող լուրերը։

«Ադրբեջանի ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։

ԱԹՍ-ների հեռակառավարվող կռիվը, կամ ինչով էր ապրիլյանը տարբերվում 90–ականների պատերազմից

Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ»,–ասված է հայտարարության մեջ ։

ՀՀ ՊՆ–ից վերահաստատում են, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է և հավելում, որ ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի։

Հիշեցնենք` մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի՝ Նոյեմբերյանին հարակից հատվածում տեղակայված զորամասի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել:

Ապրիլյան պատերազմի դասերը

Հրաձգային զինատեսակներից կրակահերթեր էին արձակվել մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով ավագ լեյտենանտ Դ.Միրզոյանը, պայմանագրային զինծառայող Ա.Կյուրեղյանը և ենթասպա Ս.Գալստյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Հայկական գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակոցներից վիրավորվել էր նաև Ոսկևան գյուղի բնակիչ, դպրոցական 15-ամյա մի երեխա: