Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում Հայաստան կվերադառնան 31 քաղաքացիներ

Վրաստանում Հայաստանի դեսպանատան Facebook-ի էջը տեղեկացնում է, որ Վրաստանից Հայաստան է մեկնել ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հայրենիք կվերադառնան ևս 31 քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է դեսպանության Facebook-ի էջը։

«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սա արդեն Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների երրորդ խումբն է․ մարտի 25-ին Վրաստանից Հայաստան է վերադարձել 30 քաղաքացի, երկրորդ խումբը՝ 23 քաղաքացիներով հայրենիք վերադարձավ մարտի 27-ին:

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին։