Սկանդալ Վրաստանում. ընդդիմությունը պահանջում է պատգամավոր Հենզել Մկոյանին զրկել մանդատից

Վրաստանում  ներքաղաքական «ճակատամարտեր» են ընթանում երկրի խորհրդարանի ներկա և նախկին հայազգի պատգամավորներ Հենզել Մկոյանի և Սամվել Պետրոսյանի կռվի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Ըննդիմությունը պահանջում է պատգամավորական մանդատից զրկել և դատել Վրաստանի խորհրդարանի անդամ (իշխող «Վրացական երազանք – դեմոկրատական երազանք» կուսակցությունից) Հենզել Մկոյանին։ Տեղեկությունը  հինգշաբթի կայացած ասուլիսի ընթացքում ասաց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն։

Նման պահանջ ներկայացնելու առիթ է դարձել զենքի կիրառմամբ միջադեպը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ին, ժամը մոտ 15։40։   

Վրաստանի հայ պատգամավորների կռիվը բորբոքվել է. կրակել է Մկոյանը, բռնել են Պետրոսյանին

Ի սկզբանե հայտնում էին, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանի և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների միջև տեղի է ունեցել բախում՝ զենքի կիրառմամբ։ Այնուհետև պարզվեց, որ կռվել են հենց իրենք՝ Մկոյանն ու Պետրոսյանը։  Արդյունքում ձերբակալվել են Պետրոսյանն ու նրա 19-ամյա եղբորորդին։ Նրանց սպառնում է ազատազրկում՝ մինչև 7 տարի ժամկետով։ Սակայն ընդդիմությունը տեղի ունեցածում մեղադրում է Մկոյանին և դատախազությանը կոչ է անում զբաղվել նրանով։

«Մկոյանը հանցագործություն է կատարել, բայց իրավապահ մարմինները ոչ մի կերպ չեն արձագանքում տեղի ունեցածին»,-վրդովվել է Դեկանոիձեն։

Նրա խոսքով՝ քրեական հանցագործության մասին է խոսքը, որին տասնյակ մարդիկ են ականատես եղել։ «Դիմում եմ դատախազությանն ու ներքին գործերի նախարարությանը՝ անհապաղ քրեական գործ հարուցելու և Հենզել Մկոյանի հանդեպ քննչական գործողություններ սկսելու, ինչպես նաև խորհրդարանին` նրա անադամակցությունը դադարեցնելու պահանջով»,-հայտարարել է պատգամավորը։

Հայաստանից մեկնող ռուսաստանցիներին Վրաստանն արգելել է անցնել իր տարածքով

Ընդ որում, Մկոյանի պաշտպանությամբ հանդես են եկել նրա կուսակցական գործընկերները։ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն ի պատասխան հայտարարել է, որ Հենզել Մկոյանին ձերբակալելու կամ նրան պատգամավորական մանդատից զրկելու ոչ մի պատճառ չկա։

Փաշինյանը Գախարիայի հետ քննարկել է Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրման հարցը

Նրա խոսքով` գոյություն ունի տեսաձայնագրություն, որում երևում է, թե ով է առաջինը սկսել կռիվը և զենք կիրառել։

«Տեսանյութում շատ լավ երևում է, որ Սամվել Պետրոսյանը կրակում է Հենզել Մկոյանի՝  Վրաստանի խորհրդարանի անդամի ուղղությամբ։ Իսկ Մկոյանը կրակում է ինքնապաշտպանության նպատակով»,-ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ ըստ տարբերակներից մեկի՝ բախման պատճառը Վրաստանի խորհրդարանի ներկա և նախկին հայազգի պատգամավորների բազմամյա հակամարտությունն է ։