Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում կադրեր կան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնից, ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալից։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժիշկների աշխատանքը ներկայացնող նոր տեսանյութ է հրապարակել Facebook–ում:

«Մեր բժիշկներն ընդդեմ կորոնավիրուսի»,– գրել է նա։

Հիշեցնենք` վարչապետը երեկ բժիշկների մասնակցությամբ մեկ այլ տեսանյութ էր հրապարակել։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը երիտասարդ է։

Կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց մարտի 26-ին։ Եվս երկուսը մահացան մարտի 29-ին։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը նույնպես մահացել է։ Այսօր գրանցվեց մահվան 5-րդ դեպքը։

Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ