ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Եվրոպական միությունը 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով. նշված է ԵՄ հայտարարության մեջ։
«Գումարի 33 մլն եվրոն կտրամադրվի բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության համար։ Ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ
Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ հեռախոսային տեսաքննարկման ժամանակ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունն էլ ասել էր, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով 110.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր։