Դիլիջանում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հավելելով, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Կորոնավիրուսից ու արտակարգ դրությունից տուժած ընտանիքներն աջակցություն կստանան

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ 

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Երեխաները լացում են․ բազմազավակ ընտանիքները՝ առցանց ուսուցման և գոյատևելու մասին