Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ

Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ, որոնք հիմա նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը

Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ

հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը:

Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ

Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք աշխատանքի են ընդունվել «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ապահովել աշխատանքով:

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանների ֆոտոցուցահանդեսին. տեսանյութ

Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Նախագահ Սարգսյանը Եռաբլուր է այցելել հայրենիքի պաշտպանների հետ. լուսանկարներ

Ապրիլյան քառօրյան. տեսանյութ՝ առանց մեկնաբանությունների