Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում էապես չի փոխվի։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի  2-4-ը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

«Ճերմակ արջը» զուգարանի թղթով ֆուտբոլ է խաղում. զվարճալի տեսանյութ

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս ապրիլի 2-4-ը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 14-17մ/վրկ արագությամբ։

Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Որ տնտեսվարողներին ու ինչպես է աջակցելու կառավարությունը. մեկնաբանում են փոխնախարարները

Մայրաքաղաքում ապրիլի 2–ի գիշերը սպասվում է 5-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի  +15, +17 աստիճան տաքություն։