Տավուշի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. 38–ամյա տրակտորիստը տեղում մահացել է

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Արթուր Պ.-ի դին դուրս է բերվել տեղի ուժերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի –Sputnik. Տավուշի մարզի Չորաթան գյուղում երեկ` մարտի 31–ին, տրակտոր է շրջվել, 38–ամյա տրակտորիստը տեղում մահացել է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մարտի 31–ին, ժամը 18:56-ին։ Տեղեկացրել են, որ Տավուշի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած:

Ողբերգական վթար Առինջ-Ջրվեժ ճանապարհին․ «Nissan Teana»-ի վարորդը մահացել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուռավոր տրակտորով, դուրս է եկել հանդամասի երթեկելի հատվածից և կողաշրջվել. ինչի հետևանքով Արթուր Պ.-ն տեղում զոհվել է:

«Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»»․ Թորոսյան

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին դուրս է բերվել տեղի ուժերով: