Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 571

Մեկ օրվա ընթացքում մեր երկրում վարակվածների թիվն ավելացել է 39 մարդով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 571։ Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացավ 39–ով։ Տեղեկությունը հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

ԱԻ նախարարը կաշխատի տնից. նա ռիսկային խմբում է

Մինչ օրս բուժվածների թիվը 31–ն է, իսկ փաստացի բուժվողները 537–ն են։ Հայաստանում կորոնավիրուսից 3 մարդ է մահացել։ Իսկ բացասական թեստերի թիվը 2533–ն է։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Սահմանափակումների շարքում են դասվում ոչ միայն սրճարանների, զվարճանքի վայրերի գործունեության դադարեցումը, այլ նաև քաղաքացիների տեղաշարժը։ Ավելին, այսօր կեսգիշերից քաղաքացիներն անգամ աշխատանքի գնալիս պետք է նոր ձևաթուղթ ունենան գործատուի կողմից տրված, որտեղ նշված կլինի` որտեղ են աշխատում և ինչ գրաֆիկով։

«Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»»․ Թորոսյան