Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մոսկվայի օդանավակայաններից դեպի Երևան նախատեսված թռիչքները ներկա պահին չեղարկվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը` նշելով, որ խոսքը վերաբերում է մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված թռիչքներին։

Աշխարհի 46 երկրում 600 ՀՀ քաղաքացի կա. ոչ բոլորն են ուզում այժմ հայրենիք վերադառնալ

«Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը վստահեցնում է, որ նոր տեղեկություններ ստանալու դեպքում կտեղեկացնի քաղաքացիներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում կտրուկ նվազել է նախատեսված չվերթերի քանակը։ Երկուշաբթի Մոսկվայից 3 ինքնաթիռ է ժամանել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը հանձնարարել է Ռոսավիացիային մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:

Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում մի շարք երկրներ և տրանսպորտային ընկերություններ սահմանափակել են ավիահաղորդակցությունը:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532-ի։

Չարենցավանը՝ փակ գոտի՞. պարետի որոշումը ժամանակից շո՞ւտ է հրապարակվել