Հանգիստ նստեք տեղներդ. եղանակի տեսություն

Ջերմաստիճանն էապես չի փոխվի, բայց սպասվում է ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի- Sputnik. Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այսօր, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հանգիստ նստեք տեղներդ. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ապրիլի 1-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 14-17 մ/վ արագությամբ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին օ-ից բարձր կլինի կլինի 15-17, գիշերը՝ 6-8 աստիճանով:

Ինչպե՞ս խանութ գնալ արտակարգ դրության ժամանակ